‘Կարլոս Տևեսը կոտրել է մրցակցի ծնոտը (տեսանյութ)’

1086

Արգենտինայի առաջնության չորրորդ տուրում «Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը լուրջ վնասվածք է հասցրել «Նյուելս Օլդ Բոյսի» դարպասապահ Էզեկյել Ունսայնին:

3:0 հաշվի ժամանակ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը մրցակցի տուգանային հրապարակում բախվել է դարպասապահի հետ, ինչի արդյունքում կոտրվել է 20-ամյա Ունսայնի ծնոտը: Դարպասապահն արդեն վիրահատվել է, սակայն խաղադաշտ վերադառնալու մասին կարող է մտածել միայն 45 օր հետո: Այս մասին տեղեկացնում է «Goal.com»-ը:

Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Պրանդելի. «Հիանալի հասկանում եմ Սպալետիին» ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» կարող է վաճառել Բեյլին’