Կարլսենը՝ Aimchess US Rapid-ի հաղթող, Արոնյանը ևս կմասնակցի Champions Chess Tour-ի Grand Final-ին

433

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Եզրափակիչում նա մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի հետ եւ երկու օրվա մրցամարտերում էլ հաղթեց նույն՝ 2,5։1,5 հաշվով։

Բրոնզե մեդալակիր դարձավ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, քանի որ կիսաեզրափակիչում Արտեմիեւին պարտված Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա) հրաժարվել է խաղալ երրորդ տեղի համար։

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի արդյունքում 8 ուժեղագույները սեպտեմբերի 25-ից Օսլոյում կպայքարեն Grand Final-ի հաղթողի կոչման համար։ Grand Final-ին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, Լեւոն Արոնյանը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչուն ու Վլադիսլավ Արտեմիեւը։

Նախորդ հոդվածըԳվինեայում տապալվել է նախագահ Ալֆա Կոնդեն
Հաջորդ հոդվածըԵԱ. Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները