Կարլսենը երկրորդ հաղթանակը տարավ Նեպոմնյաշչու նկատմամբ

355

Կարլսենն առավելության էր հասել նաեւ 6-րդ պարտիայում։ Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

Հաջորդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Նախորդ հոդվածը«ՌԲ Լայպցիգը» հեռացրեց գլխավոր մարզիչին
Հաջորդ հոդվածըՌուսաստանը երրորդ անգամ նվաճեց թենիսի Դեւիսի գավաթը