Կարլսենն ու Արոնյանը կմասնակցեն Tata Steel Masters-ին

366

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) կմասնակցեն Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվելիք  Tata Steel Masters ավանդական (85-րդ անգամ) մրցաշարին։

14 մասնակիցների թվում կլինեն նաեւ չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն, ռումինացի Ռիչարդ Ռապորտը, հնդիկներ Դոմարաջու Գուկեշը, Արջուն Էրիգաիսին ու Ռամեշբաբու Պրագնանանդհան, իրանցի Պարհամ Մաղսուդլուն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, գերմանացի Վինսենտ Կեյմերը, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Յորդեն Վան Ֆորեսթը։

Tata Steel Masters-ը (13 մրցափուլ) կանցկացվի հունվարի 14-29-ը։

Նախորդ հոդվածըԱշխարհի առաջին ռակետը չի մասնակցի Australian Open-ին
Հաջորդ հոդվածը«Ռեալը» 120 միլիոն եվրո է առաջարկել Գվարդիոլի համար