‘Կարլսեն. «Արոնյանի և Կարուանայի հետ պարտիաները լավագույններն էին»’

931

«Tata Steel Chess»-ի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը մրցաշարի վերջին` 13-րդ տուրում Իվան Շարիչի հետ ոչ-ոքիից հետո հայտարարել է, որ այս տուրում չէր պատրաստվում կտրուկ գործողությունների դիմել:

«Այսօր չէի պատրասվում կամուրջներ այրել, բայց սպիտակ խաղաքարերով միշտ ձգտում եմ հաղթել: 2010 թվականի հաղթանակն ավելի բարդ էր, քան այս տարվանը: Նման մրցաշարերը հնարավոր չէ առանց հոգնածության ավարտել. բնականաբար, հոգնել եմ»,-Կարլսենի խոսքը մեջբերված է «Chess-news.ru»-ից:

Նորվեգացի գրոսմայստերը խոսել է նաև այս մրցաշարում իր ամենալավ և վատ պարտիաների մասին:

«Արոնյանի և Կարուանայի հետ պարտիաները լավագույններն էին: Ինչ վերաբերվում է վատագույններին, ապա եթե ես նշեմ բոլոր պարտիաները, ցանկը երկար կլինի»,-ասել է աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ և՛ Լևոն Արոնյանի, և՛ Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիաներում Մագնուս Կարլսենը հաղթանակներ է տոնել:

Նախորդ հոդվածը‘Գարի Նևիլ. «Կոստային պետք չէ որակազրկել» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները կրկին կառավարության դիմաց են (ուղիղ)’