‘Կարլ Բիլդտ. Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը’

1167

Բիլդտի խոսքով՝ պետք է հստակեցվի, թե դեպի ուր է ուզում գնալ Հայաստանը, որն է Հայաստանի ընտրությունը: «Մենք, իհարկե, ուզում ենք շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ այս նոր ի հայտ եկած հանգամանքների պարագայում, այս հարցում կասկած չկա: Միևնույն ժամանակ ինչ-որ առումով տարօրինակ էր, որ մի քանի տարի մի պայմանագրի շուրջ բանակցելուց հետո ամեն ինչ հակառակ ուղղությամբ ընթացավ ընդամենը 24 ժամվա ընթացքում»,- ասել է Բիլդտը:

Շվեդիայի արտգործնախարարը հավելել է, որ Մաքսային միությունը, որին Հայաստանը ցանկանում է անդամակցել, ավելի քիչ հնարավորություններ է առաջարկում ազատ առևտրի համար: «Այնտեղ բավական մեծ մաքսատուրքեր են գործում, որը երկրի տնտեսական քաղաքականության վրա որոշակի սահմանափակումներ է դնում: Բայց ընտրությունը Հայաստանինն է»,- ասել է նա:

Որոշ վերլուծաբանների համոզմամբ՝ Հայաստանը ընտրեց Եվրասիական միության ճանապարհը` Ռուսաստանի գործադրած ճնշումների արդյունքում: Անդրադառնալով այս հարցին՝ Շվեդիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ինքը պետք է լուծի իր հարցերը, քանի որ նույնիսկ Մաքսային միությանն անդամակցությունը, որը հետագայում Եվրասիական տնտեսական միության է վերածվելու, նույնպես հարթ չի ընթանում, և որոշ խնդիրներ են առաջացրել, որոնց վերաբերյալ Հայաստանն իր դատողությունները պետք է անի:

Նախորդ հոդվածը‘Ախուրյան գետը՝ փոքր ՀԷԿ-երի զոհ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետի խորհրդականի որդու կողմից արձակած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քր. գործ’