‘Կարլ Բիլդտ. Մոլդովան կարող է հետեւել Հայաստանի եւ Ուկրաինայի օրինակին’

837

Մոդովան կարող է կրկնել Հայաստանի եւ Ուկրաինայի օրինակը, որոնք Ռուսաստանի իշխանությունների ճնշման տակ հրաժարվեցին Եվրամիության հետ ինտեգրումից:

Նման կարծիք, ըստ MOLDINFO գործակալության, հայտնել է Շվեդիայի արգործնախարար Կարլ Բիլդտը` Վաշինգթոնում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ: Նա նշել է, որ Մոլդովան իրավունք ունի ինքնուրույն ընտրություն կատարել այս կամ այն միության օգտին: Նախարարը կարծիք է հայտնել, որ եվրապացի պաշտոնյաները պետք է սրա մասին մոլդովական իշխանություններին տեղեկացնեն Վիլնյուսյան գագաթնաժողովի նախօրյակին:

Միեւնույն ժամանակ, Մոլդովայից անջատված Մերձդնեստրը ներկայացնող քաղաքագետ Անդրեյ Սաֆոնովը նշել է, որ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում Քիշնեւի եւ Տիրասպոլի միջեւ հարաբերություններն էլ ավելի կվատթարանան:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը Պարույր Հայրիկյանից. Լռելն ինքնասպանություն է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա հումոր. Ալիևին հանձնվել է «Մամուլի բարեկամ» մրցանակը’