Կարծիք․ Աֆրիկան իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու ՄՌԸ «Վագների» օգնությամբ

264

Աֆրիկյան պետություններն իրավունք ունեն դիմելու մասնավոր ռազմական ընկերությունների, այդ թվում՝ «Վագներ» ՄՌԸ-ի ծառայություններին՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Նման կարծիք է կիրակի օրը հայտնել Բենինի նախագահ Պատրիս Տալոնը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե «Վագներ» ՄՌԸ-ի առաքելությունը կապ ունի բացառապես երկրի անվտանգությունն ապահովելու հետ, ապա աֆրիկյան պետությունները, որոնք սեփական անձնակազմը չունեն նման խնդիրները կատարելու համար, իրավասու են դիմելու մասնավոր ռազմական ընկերությունների ծառայություններին»,- նշել է Տալոնը։

Նա ընդգծել է, որ «Վագները» մասնավոր ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում անվտանգության ոլորտում, իսկ դա «դատապարտելի չէ»։ Տալոնը հիշեցրել է, որ նման մասնավոր ընկերություններ կան նաև, օրինակ, ԱՄՆ-ում։

Հունվարին ամերիկյան իշխանությունները «Վագներ» ՄՌԸ-ն դասել են անդրազգային հանցավոր կազմակերպությունների շարքին և պատժամիջոցներ են սահմանել նրա հետ առնչություն ունեցող մի քանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիա․ Միայն կրակի դադարեցումը վերջ կդնի հակամարտությանը Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըՀունաստանի վարչապետը ներողություն է խնդրել երկաթուղային աղետի զոհերի հարազատներից