Կարծիք. ԶԱԷԿ-ի ապառազմականացումը կմեծացնի ներթափանցման ռիսկը

301

Էներգոդարում Զապորոժյան ԱԷԿ-ի ապառազմականացումը կմեծացնի այնտեղ դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման ռիսկը, իսկ Կիևի միջուկային ահաբեկչությունն էլ միանգամայն նոր մակարդակի կբարձրանա, ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։

«ԶԱԷԿ-ի տարածքից զորքերը դուրս բերելու պահանջը ՄԱԳԱՏԷ-ի ցանկությունն է՝ ԱԷԿ-ն անպաշտպան դարձնել։ Դա վերին աստիճանի անպատկառություն է։ Ինչո՞ւ ՄԱԳԱՏԷ-ն չի պահանջում վերացնել ԱԷԿ-երի պաշտպանությունն ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում։ Ինչո՞ւ մենք պետք է անպաշտպան լինենք, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մշտապես սադրանքներ ու դիվերսիաներ են տեղի ունենում։ Դա երաշխավորում է, որ Զելենսկու գրոհայինները կգրավեն կայանը, դա ոչ միայն կմեծացնի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման ռիսկը, այլև միջուկային ահաբեկչությունը նոր մակարդակի կբարձրացնի»,- կարծում է Ռոգովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱյս պահին հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է
Հաջորդ հոդվածըՏաջիկստանի և Ղրղզստանի սահմանի ողջ երկայնքով բախումները շարունակվում են