‘Կարծիք. Սենց որ գնա, Սահմանադրության մեջ առանձին գլուխ պիտի լինի՝ Ընդդիմությունը… ‘

2493

Սաթենիկ Պետրոսյանը (սատանիկ պսատանիկ) Ֆեյսբուքում գրում է.

ախախ․․․
սենց որ գնա, Սահմանադրության մեջ առանձին գլուխ պիտի լինի՝ 
Ընդդիմությունը 
Հոդված x. Հայաստանի Հանրապետության Ընդդիմությունը ինստիտուցիոնալ է։

Հոդված x+1․ Ընդդիմությունը հերթական կեղծված ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների՝ չընտրված թեկնածուի սուպերթիմն է։

Հոդված x+2. Եթե Ընդդիմության սուպերթիմը նկատում է որեւէ վառ անհատականության, ով կարող է հանկարծ ու հանդիսանալ սուպերլիՁեր, Սահմանադրությունը երաշխավորում է Սուպերթիմի կողմից սուպերլիՁերի հատկանիշներ ունեցող անձի անդադար քննադատությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Հոդված x+3։ ՍուպերլիՁերներ չկան, Ընդդիմության լիՁերը առաջինն է հավասարների մեջ։

Հոդված x+4։ Ընդդիմության՝ հավասարների մեջ առաջին լիՁերի արած ամենավերջին հիմարությունը ճիշտ չէ։

Հոդված x+5։ Ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է ունենա ինստիտուցիոնալ կառույցներ։

Հոդված x+6։ Ընդդիմությունը պարտավորվում է բոլոր ընտրական տեղամասերում ապահովել 3ական վստահված անձ, հակառակ դեպքում, ընդդիմության թեկնածուն իրավունք չունի առաջադրվել որեւէ ընտրությունում։

Հոդված x+7։ Ընդդիմությունը պետք է իմանա արտճանակը ոնց վերցնել եւ որտեղ մտցնել։

Հոդված x+8։ Ընդդիմությունը քանի որ իշխանության մասին ոչ մի նոր բան չի կարող ասել, պիտի ասի, քննադատի այլ ընդդիմադիրների։

Նախորդ հոդվածը‘Վատիկանը Նարեկացուն «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս է շնորհել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ իմպիչմենտի ենթարկել Սերժ Սարգսյանին’