‘Կարկուտից հետո 200 շենավանցի արտագնա աշխատանքի է մեկնել (տեսանյութ)’

1013

Գարնանը տեղացած ուժգին կարկուտը չի խնայել նաև Արմավիրի մարզի Շենավան համայնքի հողատարածքները: Այստեղ գյուղացիները 100 տոկոսով կորցրել են սպասվող բերքն ու հայտնվել անելանելի վիճակում, տեղեկացնու է Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերությունը:

Շենավան համայնքում ապրում է 700 տնտեսություն, մշակելի հողատարածքը կազմում է 800 հա, հիմնական մասը պտղատու այգիներն են: Շենավանցի Ջեմմա Հարությունյանը կարկուտից հետո մինչև այսօր ամեն օր այգի է մտնում, շրջում ու ևս մեկ անգամ հասկանում, ոչինչ չի մնացել, բերքը չկա, իսկ ծառերի վերականգնումն էլ տարիներ կտևի: Նույն կարգավիճակում են նաև Ջեմմայի հարևանները: Շենավանցիներն ասում են, որ կարկուտից հետո գյուղից առնվազն 200 բնակիչ արտերկիր աշխատանք փնտրելու է գնացել: 

Նախորդ հոդվածը‘Մանկապարտեզի վարիչը աշխատավարձերը ստացել եւ անհետացել է’
Հաջորդ հոդվածը‘«Երեւան» հիմնադրամը 500 մլն դրամ է տվել Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամին ‘