‘«Կարմիրները» պետք է սթափվեն’

1217

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստ է նոր մրցաշրջանը սկսել նոր էջից:

«Կարմիրների» համար միջմրցաշրջանային հատվածը հեշտ չի ընթնում: Կլոպի սաները ոչ մի անգամ չեն խաղացել օպտիմալ կազմով՝ ֆուտբոլիստների հաճախակի վնասվածքների պատճառով: ԱՄՆ-ում կայացած երեք ընկերական խաղերից ոչ մեկի ժամանակ «Լիվերպուլը» չի հաղթել՝ պարտվելով «Սևիլյային» և «Բորուսիային» և ոչ-ոքի խաղալով «Սպորտինգի» հետ:

Մարզչի խոսքերով այս արդյունքները ստիպում են «Կարմիրներին» սթափվել.

-Մենք մեզ հետ չենք կրում Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց նաև հիշում ենք, որ ամիսներ առաջ հենց մենք էինք Եվրոպայի լավագույն ակումբը: Սակայն նախամրցաշրջանային հատվածը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Մենք գետնին ենք իջել ու նոր էջից ենք ամեն ինչ սկսում, ասես նախկին թիմը չենք,- ընդգծել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակի համալիրի և հարակից տարածքներում ապօրինաբար սրճարանների տեղադրման թույլտվության դեպքերով քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘«Ազատություն». Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին’