‘Կարմիրներն ընդդեմ դեղինների. Լֆիկականները անթույլատրելի «հնարք» են կիրառել’

1389

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խումբն իրազեկման երթով այօսր շարժվել է դեպի Նոր Նորքի զանգվածում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետ։

«Ա1+»- փոխանցմամբ, նախաձեռնող խմբին՝ դեղին գլխարկով ակտիվիստներին դիմավորեցին կարմիր գլխարկովները։ Տեղի ունեցավ ընդհարում երկու կողմերի միջեւ։ Կարմիրները գոռում էին՝ «կորեք այստեղից, գրանտակեր բոմժեր», և հարվածում էին կաղիններով։

Դեղինները գոռում էին՝ «չօգտվել սիթիներից», եւ բաժանում էին բուկլետներ, որոնց մեջ գրված էր, որ «սիթիների» գոյությունը խթանում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների արտագաղթը։

Կայքի փոխանցմամբ, ոստիկանները չեն նկատում կարմիրների հարձակումները։

Իր հերթին hraparak.am-ը գրում է, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մասնակիցները այժմ գտնվում են Նոր Նորք 2-րդ զանգվածում, որտեղից երթով քայլում են  դեպի կիսակառույց «Yerevan City» սուպերմարկետի տարածք: Ոստիկանները իրենց հերթին փակել են ճանապարհը և խոչընդոտում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամների ազատ տեղաշարժը։

Բացի այդ, այս անգամ Ալեքսանյանի կողմնակիցները ագրեսիվ վարք են դրսևորել և կաղիներով հարվածել են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներից մեկին, ինչպես նաև հարձակվել են ակտիվիստների վրա, նրանց գլխից հանելով դեղին գլխարկները:

Նախորդ հոդվածը‘ReAnimania V միջազգային փառատոնը կբացի «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմը’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը’