‘Կարմիր խաչը հանդիպում է խնդրել գերեվարված ՀՀ քաղաքացու հետ’

828

ԿԽՄԿ-ն հետևում է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, նրանց Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և ԿԽՄԿ-ին՝ իր մանդատին համապատասխան, պաշտոնական գրություն է ուղարկել, որպեսզի թույլատրեն տեսակցել հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանին:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյան:

Նշենք նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր նոր տեղեկատվություն է տարածել, որով հաստատում է օգոստոսի 26-ին ՀՀ քաղաքացու գերեվարման լուրը` կցելով նաև Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ:

Ըստ այդ տեղեկատվության՝ 53-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը, հատելով հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի տարածքում։

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ճշտում են Նոյեմբերյանի բնակչի ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆալկաոն «Մանչեսթր Յունայթեդի» ֆուտբոլիստ է’