‘Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցները տեղ-տեղ ջնջել են հայ ռազմագերու նամակը’

1485

Շուրջ 11 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքը նրանից երկար սպասված 5 նամակ է ստացել՝ տեղ-տեղ ջնջված տողերով։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի աշխատակիցներից մեկը, ով փոխանցել է նամակները, պարզաբանել է, որ նամակներում որոշ նախադասություններ ջնջվել են իրենց կողմից։

«Հունիսի 11-ին գրասենյակից զանգեցին, տեղեկացրին, որ նամակներն իրենց մոտ են, սակայն հանձնել չեն կարող, քանի որ պատասխանատուներից ու ղեկավարությունից ոչ ոք տեղում չէ։ Երեկ այցելել եմ Կարմիր խաչ, աշխատողներից մեկը, ում պաշտոնը չգիտեմ, նամակներն հանձնեց ու ասաց՝ «ջնջել ենք, քանի որ պետք չի եղել, որ դուք տեսնեք, թե ինչ է գրված»։ Ինձ, մորս, հորս, քրոջս ու մորաքրոջս ուղղված առանձին նամակներ են՝ միայն իմ ու մամայի նամակներում ջնջումներ կան։ Մի տող իմ, 7 տող մամայի մոտից է ջնջված»,- պատմել է մեր զրուցակիցը։

Վերջինս ընդգծել է, որ նախկինում ստացված նամակների համեմատությամբ, վերջինների բովանդակությունը գրեթե չի փոխվել՝ «ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա ու, չնայած դժվարություններին, շատ շուտով այս ամենը կանցնի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի պատվիրակությունը կծանոթանա Դարյալի կիրճի իրավիճակին’
Հաջորդ հոդվածը‘Մարզահամերգայինի գինն էլի իջել է.Pastinfo’