‘Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերուն’

932

2014-ի սեպտեմբերի 16-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերուն։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը՝ հավելելով, որ Անանյանին հանձնել են իր ընտանիքի անդամների նամակը և համապատասխանաբար նամակ վերցրել գերուց՝ վերջինիս հարազատներին փոխանցելու նպատակով։ Գալստանը շեշտել է, որ գերու նամակն այսօր արդեն՝ սեպտեմբերի 17-ին, փոխանցել են նրա ընտանիքին։

Հիշեցենք, որ օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակիչ, 1961-ին ծնված Սարգիս Նորիկի Անանյանը ՀՀ Տավուշի մարզից անցել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության Իջևանի բաժնի պետը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘ Եվրոպական գրանդ ակումբները պատրաստվում են Չեմպիոնների լիգայի մեկնարկին (լուսանկարային շարք)’