‘Կարմիր Խաչի Մխիկի դատավոր փեսայի նկատմամբ վարույթ են հարուցել. Մամուլ’

882

«Հրապարակը» արդեն գրել էր, որ մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել, և չեն բացառվում պաշտոնանկություններ: Երեկ թերթը տեղեկացել է, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Առիթը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի խախտումն է` Ռ. Ներսիսյանը մոտ 5 տարի ձգձգել է մի քաղաքացիական գործի քննությունը: Ի դեպ, Ռ. Ներսիսյանը «Կարմիր խաչի» Մխիկի` Մխիթար Մնացականյանի փեսան է:

Նախորդ հոդվածը‘Սովորական ցինիզմ. Սիրիահայերին գումարի փոխարեն կտրամադրեն կտրոն` «Երեւան Սիթի»-ից գնումներ կատարելու համար (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը դառնալու է աշխարհի ամենալավ երկիրը, և դու այդ երկրի երջանիկ քաղաքացին. Մամուլ ‘