‘Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայաստանցիներին’

1206

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող մեկ հայ ռազմագերու և 5 քաղաքացիական անձանց:

 Այդ մասին APA-ին հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Նրա խոսքով՝ այցը կատարվել է օգոստոսի 6-ին: Կոմիտեի միջնորդությամբ՝ գերիներն ու նրանց ընտանիքները տեղեկություններ են փոխանակել:

Նշենք, որ Ադրբեջանում պահվող՝ Հայաստանի քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները մի ընտանիքի անդամներ են: Նրանք ադրբեջանական կողմ են անցել 2010 թ. հունվարին և, ըստ ադրբեջանական աղբյորնրեի՝ ցանկություն են հայտնել անցնել երրորդ երկիր:

Ադրբեջանում գտնվող՝ Հայաստանի մյուս քաղաքացին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն է, որը գերի է ընկել 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա շփման գիծը հատել է ռազմաճակատի Աղդամի ուղեմասում և հայտնվել ադրբեջանական զորամասերի դիրքերում:

Նախորդ հոդվածը‘Կլաուդիո Բրավոյի շատ անհաջող դեբյուտը «Բարսելոնայում» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բաքվի քարոզչության հերթական «ձեռքբերումը». Սահմանից լուր են տալիս՝ հղում անելով «ռուսական աղբյուրներին»’