‘Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերի Արսեն Բարսեղյանին’

1142

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերի Արսեն Բարսեղյանին, որն ադրբեջանական գերության մեջ է գտնվում անցյալ տարվա դեկտեմբերից:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, գերու հետ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակում: Այլ մանրամասներ Ամատունին չի հաղորդել, ելնելով գաղտնիության նկատառումներից:

Նշենք, որ պայմանագրային զինծառայող Բաղդասարյանը Հայաստանում մեղադրվում է զորամասն ինքուրույն լքելու մեջ: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Վոլոդյա Ավետիսյանի բողոքը’