Կարմիր խաչի ուղեկցությամբ երկու հիվանդ է տեղափոխվել ՀՀ

356

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարություն

Նախորդ հոդվածըԿիսիդա․ Աշխարհը պատմական շրջադարձային կետում է
Հաջորդ հոդվածըԱԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր