‘«Կարմիր Խաչ». Պետություններն իրենց իրական ցանկությունները քողարկում են «մարդասիրական եզրույթներով» ‘

1451

Պետություններն սկսել են ավելի ու ավելի հաճախ մարդասիրական եզրույթներով քողարկել իրենց ռազմական և քաղաքական նպատակները,: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ այս մասին այսօր Ժնևում  տեղի ունեցած մամլո ասուլիսում հայատարարել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուերը: Մաուերի խոսքով՝ այնպիսի տերմինների գործածումը, ինչպիսիք են՝  «մարդասիրական միջանցքներ» կամ «մարդասիրական անթռիչք գոտիներ», իրականում արտահայտում է այս կամ այն պետության  ցանկությունը՝ «օկուպացնել տարածքը կամ դրա նկատմամբ վերահսկողություն սահմանել ռազմական ուժի օգնությամբ»:

 «Դա շատ բարդություններ է ստեղծում մեր կազմակերպության համար, որը բացարձակ անաչառ, չեզոք և անկախ  մարդասիրական գործունեությամբ է զբաղվում,- ասել է Մաուերը և հավելել: -ԿԽՄԿ-ն չափազանց թերահավատորեն է վերաբերվում տարածքի ռազմական պաշտպանության գաղափարին՝ ինչպես էլ այն կոչվի՝ «անվտանգ երկինք», «անթռիչք գոտի» թե «միջանցք»: Դա ոչ մի ընդհանուր բան չունի մարդասիրական գործունեության հետ և իրար է խառնում մարդասիրության և ռազմական գործողության հայեցակարգերը»,-ասել է ԿԽՄԿ ղեկավարը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը պաշտոնանկ կարվի քաղաքական դրդապատճառներով ‘
Հաջորդ հոդվածը‘Բոտուլիզմի ևս մեկ դեպք’