Կարո Մուրադը տեխնիկական նոկաուտով հաղթել է բոսնիացի Ադնան Դերոնյային

325

Համբուրգում կայացել է բռնցքամարտի Universum մրցաշարը, որի ընթացքում մենամարտել է նաև գերմանահայ Կարո Մուրադը: 38-ամյա բռնցքամարտիկը մրցել է բոսնիացի Ադնան Դերոնյայի հետ: 4-րդ ռաունդից հետո Մուրադի 26-ամյա մրցակիցը չի կարողացել շարունակել մենամարտը, որից հետո գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

38-ամյա Կարո Մուրադը 34-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 23-ը՝ նոկաուտով: Մուրադը 4 տարվա դադարից հետո մայիսին վերադարձել էր ռինգ: 1 ամիս առաջ կայացած մենամարտում Կարոն կրկին նոկաուտով հաղթել էր Նորբերտ Ժեկերեսին:

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում
Հաջորդ հոդվածըԱվստրալիան դիտարկում է Ուկրաինայի ռազմական աջակցության մեծացման հնարավորությունը