‘Կարպինը գոհ է Մովսիսյանից’

738

Sport Express պարբերականն անդրադարձել ձմեռային հավաքի ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» վերջին ստուգողական հանդիպմանը նորվեգական «Մյոլդեի» հետ, որն ավարտվել է ռուսական ակումբի հաղթանակով 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Յուրա Մովսիսյանը և Արին:

«Մովսիսյանը կրկնեց «Ռուսենբորգի» դարպասը խփած գնդակը: Նա լավ ընդունեց հեռահար փոխանցումը և գնդակն ուղարկեց դարպասի անկյունը: Դրանով Յուրան չբավարարվեց. խաղակեսի վերջնամասում նրա անցումից և ճշգրիտ փոխանցումից հետո Արին հաշիվը դարձրեց 2:0: Միևնույն ժամանակ Կարպինին չի գոհացրել թիմի խաղը: «Սպարտակը» չէր կարողանում վերահսկել գնդակը: Պաշտպանությունը բավականին կազմակերպված էր: Իսկ հարձակման գծում Մովսիսյանին հեռահար փոխանցումները տալիս էին իրենց արդյունքը», – նշել է պարբերականը:

SportArmenia.com

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին. Նախագահը չի լուծարի խորհրդարանը և կառավարությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական դատարանի հաղորդագրությունը՝ Ր. Հովհաննիսյանի դիմումի մասին’