‘Կարպիս Փաշոյան. Ուսումնասիրեք ու հակառակն արեք’

3515

Ֆեյսբուքյան օգտատեր Կարպիս Փաշոյանը գրում է.

Ես՝ քաղաքականության մեջ առաջին քայլերն իրականացնող սկսնակս, Վազգեն Մանուկյանից շատ բան եմ սովորել ու դեռևս շարունակում եմ սովորել։ 
Օրինակ՝ սովորել եմ, թե ինչպես ընդամենը մի քանի տարիների ընթացքում անկախ ու ինքնիշխան Հայաստանի առաջին վարչապետի կարգավիճակից արագորեն չփոխակերպվել քաղաքական հաճախորդի։ 
Սովորել եմ նաև, որ քաղաքականության մեջ չի կարելի հակահերոսի արհեստական կերպար ստեղծել, քանի որ հակահերոսի հեռանալուց հետո թվացյալ հերոսը դատապարտված է քաղաքական մահվան։ Իսկապես շնորհակալ եմ Վազգեն Մանուկյանից։ Իմ երիտասարդ գործընկերներին էլ հորդորում եմ ուշադիր ուսումնասիրել նրա կենսագրությունը, տեսնել, թե տարբեր ճգնաժամային իրավիճակներում ինչ որոշումներ է կայացրել ու ապագայում՝ համանման դեպքերում, անել հակառակը։

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հայաստանի քաղաքացիները վճռական քայլերի են սպասում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակները’