Կարպով․ Կարլսենի հրաժարվելուց հետո Նեպոմնյաշչին պետք է հռչակվեր աշխարհի չեմպիոն

365

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է Շախմատի միջազգային ֆեդերացիային ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն հավակնորդների մրցաշարից հետո աշխարհի չեմպիոն չհռչակելու համար, երբ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվեց պաշտպանել տիտղոսը։

Նեպոմնյաշչին այժմ շախմատային թագը կվիճարկի չինացի Դին Լիրենի հետ, որը հավակնորդների մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը։

«Աշխարհի չեմպիոնի մրցամարտի կանոնները հաստատված են 19-րդ դարից։ Եթե աշխարհի չեմպիոնը հրաժարվում էր պաշտպանել տիտղոսը, չեմպիոն էր դառնում հավակնորդների մրցաշարի հաղթողը։ Հիմա ինչո՞ւ է անցկացվում այս մրցամարտը։

Նեպոմնյաշչին պետք է հռչակվեր աշխարհի չեմպիոն եւ արդեն այդ կարգավիճակում խաղար չինացու հետ»,- Կարպովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Յան Նեպոմնյաշչի — Դին Լիրեն մրցամարտը տեղի կունենա ապրիլի 9-ից մայիսի 1-ը Աստանայում։

Նախորդ հոդվածը«Բարնլին» Կոմպանիի գլխավորությամբ նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՅան Նեպոմնյաշչի — Դին Լիրեն․ Ռոբոտը կատարեց վիճակահանությունը