‘«Կարտոշկեն դու ես». Քաղաքացիներին դուր չի եկել գյուղնախարարի համեմատությունը (Լուսանկարներ)’

1571

Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից՝ ներողություն խնդրել նախօրեին մարզային խորհրդակցության ժամանակ արած հայտարարության համար:

Նախարարը, դժգոհելով գյուղացիների վարքագծից, որոնք աշնանը՝ կարտոֆիլի բերքահավաքից անմիջապես հետո չեն վաճառել իրենց ապրանքը, իսկ հիմա բողոքում են վատ իրացումից, չիրացված կարտոֆիլը համեմատել է «մարդի տալու» աղջկա հետ:

«Երբ որ գնորդը գալիս ա, ապրանքը պետք ա տաս: Էն որ, մի հատ խոսք կա, է, որ ասում են՝ աղջկա ուզողը որ գալիս ա, պտի տաս», — ասել էր Կարապետյանը:

Ցուցարարներն այսօր կարտոֆիլներով ու պլակատներով եկել էին կառավարություն:

Լուսանկարները՝ «Ա1+»-ի:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մերժեց «Շրջանառության հարկի մասին» ընդդիմության օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը 6,5 մլն դրամ է տրամադրել գնդակոծությունից տուժած տների բնակիչներին’