‘Կացին, ցախավել, խոտ եւ LCD հեռուստացույցներ. ԱԱԾ գնումները ‘

1992

Մեր ձեռքի տակ է հայտնվել ԱԱԾ 2013 թվականի գնումների պլանը, որտեղ բավականին ուշագրավ գնումներ են նախատեսված: Մի քանի էջանոց այդ փաստաթղթից առանձնացրել ենք որոշ՝ առավել ուշագրավ նախատեսվող գնումներ, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Պլաստիլին՝ 100 տուփ

Ավտոմատ լվացքի փոշի՝ 450 կգ

Սանր՝ 65 հատ

Խոզանակ՝ ցցամազերով՝ 60 հատ

Նժույգի պայտեր՝ 160 հատ

Ձիու խոզանակ՝ 60 հատ

Քերիչ՝ 40 հատ

Աղ՝ 1417 կգ

Խոտ՝ 50 հազար կգ

Դափնե տերեւ՝ 68 կգ

Ձավարեղեն՝ մոտ մեկ տասնյակ տեսականով, յուրաքանչյուրը 3-4 հազար կգ չափով

Մանանեխի փոշի՝ 102 կգ

Քացախ՝ 677 լ

Գազար /ըստ նկարագրության՝ ուտելու/- 16. 220 կգ

Սխտոր՝ 1685 կգ

Ափսե լվանալու հեղուկ՝ 300 կգ

Ափսե լվանալու մածուկ՝ 600 կգ

Ավել՝ 500 հատ

Ցախավել՝ պոչով՝ 400 հատ

Փոցխ մատնիկներով, պոչով՝ 50 հատ

Բահ շինարակական 50 հատ

Կացին պոչով՝ 20 հատ

Աթոռ կիսափափուկ՝ 100 հատ

Աշխատանքային բազկաթոռ /նկարագրությունը՝ ղեկավարի/- 21 հատ

Հեռուստացույց LCD՝ 7 հատ

Լվացքի միջոց ARIEL Avtomat՝ 500 տուփ

Ի դեպ, հաշվի առնելով այն, որ գնումների ցանկում են շատ են ձիերի համար նախատեսված պարագաները, կարելի է ենթադրել, որ Հայաստանի ԱԱԾ-ն հեծելազոր ունի, սակայն, քանի որ այն ԱԱԾ-ի կազմում է, այն գործում է ծածուկ եւ քաղաքացիների համար՝ անտեսանելի:  

Նախորդ հոդվածը‘Կադրային փոփոխություններ Վերահսկիչ Պալատում ‘
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանի նախագահի դուստրը զրկվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից’