‘ԿԲ. Իրենց կենսաթոշակային հիմնադրամն ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ’

1096

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո իրենց կենսաթոշակային հիմնադրամն ու դրա կառավարիչին ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ. Նոր համակարգի մասնակից 250 հազար քաղաքացիներից ընտրություն կատարածների թիվն  առայժմ 10 հազարի չի հասնում: Այդ մասին հունվարի 24-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԲ  ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա ասելով, կամավոր հիմնադրամ և կառավարիչ ընտրած մարդկանց այդքան փոքր թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիներն առայժմ պատրաստ չեն գիտակցաբար ընտրություն կատարել, քանի որ պատկերացում չունեն երկրում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումների և հիմնադրամների մասին: «Գալով փոստային բաժանմունք կամ բանկեր, որոնք սպասարկում են կենսաթոշակային հաշիվները, մարդիկ խորհուրդ են հարցնում այն մասին, թե որ հիմնադրամն ընտրել: Սակայն, ինչպես հայտնի է, կենսաթոշակային հաշիվների օպերատորներն իրավունք չունեն ազդել քաղաքացիների ընտրության վրա», — նշել է Ա.Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը կասեցրել էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը: 

Նախորդ հոդվածը‘Երեւանում հնարավոր են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Ս. Սարգսյանի` կենսաթոշակային բարեփոխումները հետագայում կոչելվու են պատմական’