‘ԿԲ-ն այսօր վաճառել է 6 մլն դոլար, սակայն շուկայում կրկին դոլարի դեֆիցիտ էր’

1149

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 9-ին իրականացվել է 6 (վեց)  մլն ԱՄՆ դոլարի վաճառք 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց  միջին  կշռված  փոխարժեքով,  սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Կ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ համաձայն ԿԲ-ի կողմից երեկ հրապարակած հայտարարության՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցովիրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից երեկ՝  դեկտեմբերի 8-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 456.63 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Հավելենք նաև, որ այսօր մեր լրագրողի կողմից իրականացված շրջայցի արդյունքում պարզվել է, որ բանկերում դոլարի վաճառքի հետ կապված խնդիրներ կան, իսկ դոլարի ամենացածր 458 փոխարժեք հայտարարած Արարատ Բանկը ընդհանրապես դոլար չէր վաճառում:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա» Դորտմունդ-«Անդերլեխտ» Բրյուսել. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ինձ համար միևնույն է, թե Ֆալկաոն ինչ է մտածում»’