‘ԿԲ-ն հերթական $6 մլն է վաճառել, սակայն փոխարժեքը շարունակում է աճել’

1148

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 463.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Հիշեցնենք, որ համաձայն ԿԲ-ի կողմից օրերս հրապարակած հայտարարության՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցովիրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Չնայած ԿԲ-ի ձեռնարկած ջանքերին դոլարի փոխարժեքը շարունակում աճել: Նույն ԿԲ-ի տվյալներով, դեկտեմբերի 8-ին 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառքը իրականացվել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, դեկտեմբերի 9-ին՝ 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց  միջին  կշռված  փոխարժեքով, դեկտեմբերի 10-ին արդեն 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ այսօր միջին կշռված փոխարժեքը դարձել է 463.5 դրամ:

Այսպիսով կարելի է փաստել, որ փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու ԿԲ գործողությունները սպասելի արդյունք չեն տալիս:

Նախորդ հոդվածը‘Նոամ Չոմսկի. Պետք է աջակցել Թուրքիային՝ Ցեղասպանության ճանաչման հարցում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Time ամսագիրը հայտարարել է Տարվա մարդուն’