‘ԿԲ-ն վաճառել է 2 մլն դոլար, բորսայում կատարվել է 1.7 մլն դոլարի առքուվաճառք’

979

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 459.66 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 457.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 23-ին նույնպես իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.97 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 459.58 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 24-ին կատարվել է 1,7 մլն դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 458.00 դրամ, իսկ պահանջարկը` 456.00 դրամ: Միջին փոխարժեքը կազմել է 458.00 դրամ:

Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել էր 457.07 դրամ:

Նախորդ հոդվածը‘2015-ն ակտիվ աշխատանքի տարի կլինի՞ հայ կինեմատոգրաֆիստների համար’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Գելլափ» բառի արմատը «լա՞փ»-ն է’