‘ԿԲ-ն փորձել է արդարանալ դավադիր գործողությունների համար’

1512

Կենտրոնական բանկը քիչ առաջ մի հսկայածավալ հաղորդագրություն է տարածել, որտեղ փորձ է արել ցույց տալ, թե «վերջին ժամանակներս տեղի ունեցող տնտեսական երևույթների, ՀՀ դրամի արժեզրկման և ֆինանսական կայունության հետ կապված» ՀՀ կենտրոնական բանկը ինչ միջոցառումներ և քայլեր է ձեռնարկել: Ակնհայտ է, սակայն, որ հաղորդագրության ծավալը չի կարող քաղաքացիներին ստիպել մոռանալ այն խայտառակ վիճակը, որը տիրում էր դեկտեմբերի 16-17-ին ՀՀ ֆինանսական համակարգում: Ակնհայտ է նաև, որ ԿԲ գործողությունները ավելի շատ նման էին դավադրության Հայաստանի բնակչության դեմ, քան՝ ինչ-որ գործողությունների, որոնք ֆինանսական կայունություն էին ապահովելու:

Հասկանալու համար, թե ինչ էր իրականում կատարվում ֆինանսական համակարգում վերջին մեկ ամսվա ընթացքում, բավական է ընթերցել iLur.am-ի երեկվա «Ռեժիմի հերթական դավադրությունը» վերտառությամբ հրապարակումը: Իսկ եթե դեռ ցանկություն ունեք ծանոթանալու ԿԲ հրապարակմանը, կարող եք անցնել այս հղումով:

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ դատավորի ձերբակալման մասին’
Հաջորդ հոդվածը‘Նոր տարին կդիմավորենք առանց ձյան և գարնանային ջերմաստիճանով’