‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ ‘

3644

2017թ-ի հոկտեմբերի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 101,422,070 դոլար 477.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,155,759 ԱՄՆ դոլար 478.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,900,000 դոլարի առք եւ վաճառք 478,86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,388,107 EUR 560,24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 21,028,116 EUR 564,35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,351,374,503 ՌԴ ռուբլի 8.23 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 598,847,269 ՌԴ ռուբլի 8.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 70.8 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Հանրությունը թող որոշի` թե ում պնդումներն են հավաստի. քոչարյանական ռեժիմի՞, թե՝ ամերիկացի դիվանագետի’