‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’

966

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,570,617 դոլար 406.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 131,852,763 ԱՄՆ դոլար 408.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 11,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,866,165 EUR 554.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 13,644,681 EUR 558.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 922,822,937 ՌԴ ռուբլի 11.86 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 110,386,615 ՌԴ ռուբլի 12.01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:  Հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.4 մլն ԱՄՆ դոլար: 

 

Նախորդ հոդվածը‘Լյուքս Ստեփանյանի սպանության համար՝ 17 տարվա ազատազրկում ‘
Հաջորդ հոդվածը‘Բլթցնում ես դու` «տուժում է» շեֆդ’