‘ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ իջեցրել է պարտադիր պահուստավորման նորմատիվը և լոմբարդային ռեպոները’

1826

ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ իջեցրել է պարտադիր պահուստավորման նորմատիվը և կարճաժամկետ դրամային իրացվելիության գործիքի տոկոսադրույքը (լոմբարդային ռեպո): ԿԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 6.75%-ից մինչև 8.5% բարձրացումից հետո տեղի ունեցավ արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվի որոշակի մեղմում` 24%-ից մինչև 20%, իսկ լոմբարդային ռեպոների համար` 21%-ից մինչև 20%:

Աղբյուրի համաձայն, ԿԲ-ն կառավարությունն իրականացնում են գների համատեղ դիտարկումներ և համապատասխան վերահսկողություն, համատեղ իրականացնելով նաև կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն` իրավիճակը կաունացնելու համար, ինչն առաջացել է դրամի գերարժեզրկումից հետո, բերելով գների թռիչքներին:

Հաշվի առնելով ստեղծված տնտեսական իրավիճակը և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ֆինանսական կայունությունն ապահովելու համար կշարունակի կիրառել իր զինանոցում ունեցած բոլոր գործիքները: 

Նախորդ հոդվածը‘Շվեդիայում Սուրբ Ծննդյան օրը մզկիթ են հրկիզել’
Հաջորդ հոդվածը‘Սաուդցի կին-վարորդներին կդատեն որպես ահաբեկիչների’