‘ԿԲ. Տարեսկզբից դրամի դեվալվացիան կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ’

955

Տարեսկզբից ՀՀ դրամի դեվալվացիան կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կենրոնական բանկի Խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: «ՀՀ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումն ավանդաբար տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում, կապված վճարային բալանսի ընթացիկ հաշվի սպասարկման հետ: Իսկ այս տարի դրան հարկավոր է ավելացնել նաև ռուսական ռուբլու արժեզրկումը»,-ասել է Ստեփանյանը: Նա նշել է, որ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի անկումը Հայստանում ստեղծում է բացասական ակնկալիքներ:

ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ ռուբլին Ռուսաստանում գնալով ընկնում է, կապված ինֆլյացիայի 2015 թվականի թիրախավորման քաղաքականության հետ, այն ժամանակ, երբ ՀՀ ԿԲ դեռ 2006 թվականին արդեն անցել էր «լողացող փոխարժեքին»: «Այդ առումով, ՄՄ-ին Հայաստանի միանալուց հետո հանրապետության արտարժութային կարգավորման միասնականացման ոլորտում պրոբլեմներ չեն առաջանա»,-ասել է նա: Ստեփանյանը հավելել է, որ ՄՄ-ին միանալուց հետո ռուսական ռուբլին կամրապնդվի Հայաստանում, քանի որ տնտեսվարող սուբյեկտները կսկսեն պայմնանագրեր կնքել նաև ռուբլիով: Սակայն, նա իրական չի համարում ՄՄ շրջանակներում միասնական արժույթի կամ ռուբլու գոտուն անցնելը: «Այսօր օրակարգում նման հարց չկա»,-հայտարարել է Ստեփանյանը:

2014 թվականի սկզբին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 2%, ինչի արդյունքում միջին փոխարժեքը 405 դրամ/դոլարից աճել է մինչև ներկայիս 414 դրամ/դոլարը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412.90 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Բոզոյան. Հայաստանում ուկրաինական իրադարձությունների կրկնման բոլոր նախադրյալները կան’