‘ԿԲ. 2014-ին արտահանման աճի տեմպը կգերազանցի ներմուծման աճին’

1074

ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2014 թվականին Հայստանում արտահանման իրական ծավալների աճը կգերազանցի ներմուծման իրական ծավալների աճին: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2013 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ապրանքների ու ծառայությունների իրական արտահանման աճը 2014 թվականին կկազմի 11.9 %, իսկ ապրանքների ու ծառայությունների ներմուծման աճը`3-5 %:

Ըստ աղբյուրի, համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման, ներքին տնտեսության ակտիվացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման պայմաններում ընթացիկ հաշվի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կմնա 2013 թվականի մակարդակին: Ըստ ԿԲ կանխատեսումների, ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ 2013 թվականի վերջին կկազմի 8.7 %, ավելի վաղ կանխատեսված` 11.3%-ի փոխարեն: Ընդ որում ապրանքների ու ծառայությունների արտահանման իրական աճը կկազմի 7-9 %, իսկ ապրանքների ու ծառայությունների ներմուծման աճը`0-1 %: Միջնաժամկետ հեռանկարում կարող է կատարել նաև ընթացիկ հաշվի բարելավում, մինչև 5-6 %:

Նախորդ հոդվածը‘Չինական լուսնագնացը վայրէջք կատարեց Լուսնի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ից` իր ընտրողներին. Զարդարել են գերեզմանոցի տոնածառը. Լուսանկար’