‘ԿԳՆ-ի տվյալներով դասադուլը չի հաջողվել’

1332

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 25-ի առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:

Սոցիալական ցանցերում երիտասարդական կազմակերպությունների կողմից հայտարարություն է հայտնվել փետրվարի 25-ից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անժամկետ դասադուլ սկսելու մասին: «Մեր ձեռքում է մեր երկրի ապագան ու ժամանակն է տեր կանգնելու մեր երկրին, իրավունքներին, մեր ներկային ու ապագային: Երկուշաբթի օրվանից՝ ամսի 25-ին, սկսում ենք դասադուլը մինչ հեղափոխության հաղթանակը: Մենք ենք մեր երկրի տերը…»,- նշված էր հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում փակվում է ամենահին՝ Օրթաչալայի բանտը’