Կելին․ Մոսկվան և Կիևը ոչ պաշտոնական բանակցություններ չեն վարում

250

Ռուսաստանը ռազմական գործողություններն ավարտելու վերաբերյալ ոչ պաշտոնական բանակցություններ չի վարում Ուկրաինայի հետ՝ Կիևի իշխանությունների համառ դիրքորոշման պատճառով։

Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը BBC-ին տված հարցազրույցում։

«Ոչ պաշտոնական բանակցություններ չեն ընթանում, քանի որ Կիևը շատ համառ է և պատրանքներ է տածում, թե կարող է հաղթել այդ պատերազմում։ Դա զուտ պատրանք է, այդպիսի բան հնարավոր չէ։ Դա է խնդիրը»,- ասել է դիվանագետը։

 Նա հավելել է, որ ի վերջո՝ «ցանկացած հակամարտություն ու ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ»։ Կելինը նշել է, որ ապրիլին Մոսկվան ու Կիևը մոտ էին հաշտության պայմանագիր ստորագրելուն, սակայն ուկրաինական կողմը «այլ որոշում կայացրեց», երբ ԱՄՆ-ից զենք ստացավ։ Դիվանագետը Արևմուտքի երկրներին կոչ է արել դադարեցնել Կիևի իշխանություններին զենք մատակարարել, որովհետև Ուկրաինան «արդեն բավական մեծ տարածքներ, տնտեսական և գյուղատնտեսական պաշարներ է կորցրել»։

«Հիմա Ուկրաինան նաև մարդկային պաշարներ է կորցնում, իսկ Արևմուտքն այդ մասին չի մտածում։ Ուկրաինայի տեղում կարող է սև խոռոչ ձևավորվել՝ առանց տնտեսության, սեփական արժույթի ու մարդկանց»,- նշել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդուն բանակցում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ակումբների հետ
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառվում է