‘ Կեհլ. «Կարիերայիս ավելի լավ ավարտ չէի կարող պատկերացնել»’

793

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կեհլը գոհ է, թե ինչպես է ավարտում իր պրոֆեսիոնալ կարիերան: Ֆուբոլիստը կմասնակցի Բունդեսլիգայի վերջին տուրի «Վերդերի» հետ տնային հանդիպմանը, ինչպես նաեւ խաղադաշտ դուրս կգա Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակչի «Վոլսֆսբուրգի» դեմ խաղում: Այս հանդիպումը տեղի կունենա մայիսի 30-ին:

«Գերմանիայի Գավաթի խաղարկությունը Բեռլինում եւ հնարավոր հաղթանակ… Ավելի լավ սցենար հնարավոր չէր գրել: Երբ կարիերաս ավարտելու մասին որոշում ընդունեցի, դեռ պարզ չէր, թե ինչպիսին կլինի այս մրցաշրջանը: Եվ պետք է ասեմ, որ սա ճիշտ պահն է, որպեսզի խաղակոշիկներս կախեմ մեխից»,_ Կեհլի խոսքերն է մեջբերում Բունդսլիգայի պաշտոնական կայքը:

Կեհլը «Բորուսիայում» է հանդես գալիս 2001 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր նա  թիմի հետ 3 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում  (2001/02, 2010/11 и 2011/12), նվաճել է երկրի Գավաթը (2011/12) եւ Սուպերգավաթը  (2013, 2014):

Նախորդ հոդվածը‘Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’