‘ Կեղծարար ուսուցչուհին տուգանվեց, բայց նկարահանումը «կարող է վարկաբեկել իր հեղինակությունը»’

2338

Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին այսօր տուգանեց 600 հազար դրամով։ Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հիշեցնելով, որ Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ։
«Ազատությունը» նաեւ հիշեցնում է, որ Նախորդ դատական նիստի ժամանակ Աթայանը պահանջել էր կիրառել արագացված դատավարություն։ Ուսուցիչը միջնորդել էր նաև արգելել տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե դա կարող է վարկաբեկել իր հեղինակությունը։ Դատարանը բավարարել էր միջնորդությունները։

Փաստորեն, ուշագրավ մտածելակերպ ունեն մեր ուսուցիչներ: Հանցագործություն կատարելուց չեն մտածում (իսկ ընտրակեղծարարությունը հիշեցնենք՝ քրեական հանցագործություն է) իրենց վարկի ու հեղինակության մասին, իսկ ահա դատարանում նրանց նկարելը՝ պարզվում է՝ հեղինակազրկում է նրանց:
Նշենք, որ Աթայանը 1/05 տեղամասի քարտուղարն է եղել, նշանակված ԸԸՀ-ի կողմից: Հա, ի դեպ, փորձեք կռահել՝ ում օգտին է կեղծարարություն արել Աթայանը:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը’