‘Կեղծվում են նաև Փակ շուկայի գնորդները. Մամուլ (ֆոտոշարք)’

1835

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Երեկ «Փակ շուկայի» բացման ժամանակ լրագրողները ֆիքսել են, թե ինչպես են իբր պատահական անցորդները կանգնում մուտքի դիմաց, նայում  ու բարձրաձայն (որպեսզի բոլորը լսեն) ասում՝ «վա՝յ, էս ինչ սիրուն ա»:

«ՉԻ»- «Վինի Թուխը» մուլտֆիլմի հերոս Դնչիկը ճիշտ նույն կերպ էր վարվում՝ որպեսզի մեղուները հավատան, որ փուչիկներից կախված արջուկն ամպ է, ինքն անձրևանոցով քայլում էր ծառի տակ, երբեմն-երբեմն նայում վերև ու բարձրաձայն ասում. «կարծես թե անձրև է գալու»: Այդ օպերացիան, ի դեպ, հենց Վինի Թուխն էր մշակել, իսկ նրա գլխում, ինչպես հայտնի է, թեփից բացի ոչինչ չկար:

Բայց երեկվա թամաշան դրանով չի սահմանափակվել: Լրագրողները ֆիքսել են նաև մի մարդու, ով գյուղմթերքներով լի պայուսակը ձեռքին մտել է շուկա, որպեսզի հետո այնտեղից դուրս գա՝ իբր իր գնումներն այնտեղից է արել: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե որոշ անպատասխանատու գործարարներ ի վիճակի են միայն խմիչք կեղծել: Պարզվում է՝ հնարավոր է կեղծել նաև գնորդներին: Ափսոս՝ չեն հանձնարարել, որ կեղծ գնորդները շուկայից դուրս գալուց հետո մի պահ կանգնեն լրագրողների առաջ ու պաթետիկ ձայնով արտասանեն՝ «ինչպիսի՜ էժանություն»:

Նախորդ հոդվածը‘«Ինչ կարելի է սպասել մի երկրից, որի նախագահը բարձրաձայն հայտարարում է, որ ողջ աշխարհի հայերն Ադրբեջանի թշնամիներն են»’
Հաջորդ հոդվածը‘Զինվորական համազգեստով. Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ (ֆոտոշարք)’