‘Կեղծ արարքներ՝ հանուն ֆուտբոլի թիմի շահի. Խոստովանում են ֆուտբոլիստները’

1015

 Ինչեր ասես, որ չես տեսնի ֆուտբոլում…Հաղթանակի հասնելու համար ֆուտբոլիստները պատրաստ են ամեն ինչի, նույնիսկ  սուտ ու կեղծ արարքների: Ֆուտբոլում շատ տարածված է սիմուլյացիան, որը հաճախ ճակատագրական է դառնում:  Վերջին ժամանակներում շատ քիչ հանդիպումներ են անցնում առանց նման արարքների. ֆուտբոլիստներն ընկնում են և հուզված ձեռքերը բարձարացնում՝ ասելով՝  «Չէ՞ որ սա 11 մետրանոց էր»: Եթե մի քանի տարի առաջ այդպիսի արարքները դիտակվում էին  որպես  «արդարացի խաղի» կանոնների խախտում, ապա  այսoր  շատ դեպքերում այդպիսի արարքների վրա աչք են փակում թե մրցավարները, թե երկրպագուները, և թե իրենք՝ ֆուտբոլիստները:  Վերջիներս յուրաքանչյուր թեթև հպումից հետո սկսում են գալարվել՝ պատրաստ ամեն ինչի հանուն  իրենց թիմի շահի: Որպես կանոն, նրանց մեծ մասը պնդում է իր արածի ճշմարտացիությունը և հաստատակամորեն պահաջում է հաշվի առնել  այն:  Սակայն լինում են նաև այնպիսիները, որոնք իրենց մեջ ուժ են գտնում  և զղջումի, ափսոսանքի խոսքեր են ասում կատարած արարքների համար: Ներկայացնում ենք այն ֆուտբոլիստներին, որոնք խաղի կանոնները նման ձևով խախտելու համար հետո ներողություն են խնդրել:

Արիեն Ռոբեն

ԱԱ2014. ՄեքսիկաՆիդեռլանդներ

Նիդեռլանդների՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու ուղեգրի հարցը լուծվեց Մեքսիկայի հետ հանդիպման վերջին րոպեներին, երբ Արիեն Ռոբենն ընկավ հակառակորդի տուգանային հրապարակում և 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց: Հենց այս հարվածի շնորհիվ էլ հոլանդացիները կամային հաղթանակ տարան: Մրցավարի որոշման հետ, սակայն, ոչ բոլորն էին համաձայն: Անմիջապես հանդիպումից հետո մեքսիկացիների հուզումնառատ  մարզիչը ՝ Միգել Էրերան, մի քանի րոպե շարունակ բարձր տոնայնությամբ խոսում էր մրցավարների խմբի հետ, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ Մեսքիկայի հետ միաժամանակ տուն կվերառադնան  նաև մրցավարները: Ինչ վերաբերում է Ռոբենին, նա նույնպես հարցազրույց տվեց, որի ժամանակ չթաքցրեց, որ կեղծ է ընկել՝ անմիջապես ճշգրտելով,  որ ի նկատի ունի ոչ թե 11 մետրանոց նշանակելու դրվագը, այլ մեկ ուրիշ պահ, որը տեղի է ունեցել դեռ առաջին խաղակեսում

Ուղիղ խոսք
«Ես պետք  է ներողություն խնդեմ: 11  մետրանոցը խաղի վերջում ճիշտ էր նշանակված, բայց  առաջին խաղակեսի մեկ այլ դրվագում  ես սիմուլյացիա արեցի: Ես պետք է դա չաների, դա հիմարություն էր»:

Արիեն Ռոբենը ընկնելուց առաջ

Լուիս Սուարես
2012-2013. Անգլիայի առաջնություն «Լիվերպուլ» — «Սթոկ Սիթի»

Անցած տարվա հունվար ամսին «Լիվերպուլը» ընդունել էր «Սթոկ Սիթիին»  «Էնֆիլդ Ռոունդ»-ում, սակայն  90 րոպեի ընթացքում էլ այդպես էլ չկարողացավ գոլ խփել անգլիական Պրիեմիեր լիգայի միջին հորիզոնականներում գտնվող թիմին և խաղն ավարտվեց ոչ ոքիի, թեև գործի էին դրվել տարբեր հնարքներ՝ նաև կեղծ արարքներ: Բնականաբար, «աչքի ընկավ» Լուիս Սուարեսը, ով խաղից հետո խոստովանեց, որ դրվագներից մեկում իսկապես հատուկ ընկավ  այն հաշվարկով, որպեսզի վաստակի  11 մետրանոց հարված:  Ֆուտբոլիստի այսպիսի վարքը չուրախացրեց ոչ մրցավարին, ոչ երկրպագուներին, և ոչ էլ «Լիվերպուլի» գլխավոր մարզչին: Վերջինս ուրուգվայցի ֆուտբոլիստի արարքը համարեց անընդունելի և խոստացավ նրա հետ դաստիարակչական աշխատանքներ կատարել:

Ուղիղ խոսք
«Ես իսկապես կեղծ ընկա, քանի որ մեզ շատ էր հաղթանակ պետք: Բայց սա ֆուտբոլ է, և երբեմն կատարում ես արարքներ, որոնց համար հետո ինքդ քեզ հարցնում ես՝ «Ինչո՞ւ ես պետք է նման բան անեի»: Թեև որոշ դեպքերում մամուլը դա շատ է ուռճացնում: Այդ ամենը այն պատճառով, որ Սուրաեսի անունը վատ չի վաճառվում»:

Լուիս Սուրեսը ընկնում է առանց որևէ մեկի միջամտության:

 Ռիվալդո

ԱԱ-2002. ТԹուրքիաԲրազիլիա
 2002 թվականն Ռիվալդոն առաջ անցավ իր բոլոր հայրենակիցներից՝ շնորհիվ բնածին դերասանական տաղանդի և հակառակորդին թողեց տասը հոգով:  Խմբային փուլի Թուրքիայի հետ հանդիպման վերջին րոպեներին բրազիլացին ձգձգում էր անկյունային  տուգանային հարվածի իրացումը: Իր այս արարքով նա հունից հանեց Հական Ունսալին և  վերջինս գնդակը շպրտեց նրա վրա, որ կպավ ֆուտբոլիստի ազդրին:«Տուժողը», սակայն, ընկավ խոտածածկին և բռնեց դեմքը: ֆուտբոլիստ այս ամենը այնքան բնական արեց, որ ոչ գլխավոր և ոչ էլ եզրային մրցավարները ոչ մի կասկած չունեին. Կարմիր քարտ: Խաղից հետո բրազիլացին խոստովանեց, որ սիմուլյացիա է արել, բայց նաև նշեց, որ Ուսնալը նույնպես ճիշտ չի վարվել:.

Ուղիղ խոսք
«Բնականաբար, ես չափն անցա: Անթույլատրելի է դաշտում իրեն այդպես պահելը: Բայց խաղացողին գնդակով խփել ոչ խաղային դրվագում նույնպես անթույլատրելի է: Այդ իսկ պատճառով Ուսալը դաշտից ճիշտ հեռացվեց»:

Ռիվալդոն տանջվում է ցավից:

Միշել Պլատինի
Ֆրանսիայի աաջնություն. 1974/75. «Նանտ» — «Նենսի»

Կեղծ արարքներ կատարելուց չի խուսափել նաև ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Միշել Պլաատինին, թեև այդ մասին խոստովանել է միայն տասնյակ տարիներ անց: «Ոսկե գնդակի» սեփականատերի հավաստմամբ՝ այդպիսի արարք նա իր կարիերայի ընթացքում երկու անգամ:

Ուղիղ խոսք
«Արդեն ավելի քան  30 տարի է անցել, և ես կարող եմ ամնե ինչ պատմել:  Դա պատահեց 1975 թվականին.երբ իմ «Նանսին» հանդիպել էր  «Նանտի» հետ:.Ես կեղծ արարք կատարեցի՝ ընկնելով և խոստովանեմ, որ շատ երջանիկ էի: Հիշում եմ, որ հաջորդող խաղերին ես ևս մեն կանգամ նման արարք կատարեցի, բայց դա վերջինն էր: Այլևս երբեք այդ քայլին չդիմեցի»:

Միշել Պլատինին պայքարում է գնդակի համար:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Ժառանգությունը դատապարտում է ‘