‘Կեղծ հայտարարություն Կոնգրեսի անունից’

1622

Հայ ազգային կոնգրեսը տեղեկացնում է, որ Կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել Երեւանի «Փակ Շուկայի» շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Կոնգրեսը տեղեկացնում է, որ այդ հայտարարությունը կեղծ է: «Հայտնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են»,- ասված է Կոնգրեսից տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կոնգրեսին նախկինում մաս կազմող «Մարդու Իրավունքներ -96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը ՀԱԿ արդեն վաղուց գոյություն չունեցող քաղխորհրդի անունից հայտարարություն էր տարածել՝ Փակ շուկայի վերաբերյալ:

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Գրողը’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ ռեկտոր. Վարձավճարների գներից ուսանողները չեն դժգոհում’