«Կեղտոտ ռումբի» հարցով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մի քանի օրից կժամանի Ուկրաինա

364

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մի քանի օրից Ուկրաինա կժամանի՝ ստուգելու Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» ստեղծելու վերաբերյալ տեղեկությունները։ Եվս մի քանի օր էլ անհրաժեշտ կլինի՝ եզրակացություններ անելու համար։

Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Մենք մտադիր ենք որոշակի աշխատանք կատարել՝ պարզելու համար, թե արդյոք միջուկային վառելիքը լրացուցիչ մշակման ենթարկվել է»,- ասել է Գրոսսին։

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կայցելի միայն այն օբյեկտները, որտեղ, Ռուսաստանի տեղեկատվության համաձայն, հնարավոր է՝ «կեղտոտ ռումբի» ստեղծման  նախապատրաստություններ են ընթանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը 10 հայ զինծառայողների մարմիններ է հանձնել հայկական կողմին
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Ֆավորիտների տասնյակը