‘Կեմպես. Իսպանիայի հետ խաղում Արգենտինայի կազմում դաշտ էին դուրս եկել 11 անծանոթ’

1235

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսը քննադատել է ազգային թիմի խաղը Իսպանիայի հավաքականի հետ (1-6) ընկերական մրցավեճում։ Խորխե Սամպաոլիի թիմի առաջատարը՝ Լիոնել Մեսսին, չէր մասնակցում հանդիպմանը։

«Մենք միայն Մեսսի ունենք, բայց ֆուտբոլ խաղում է 11 մարդ։ Իսպանիայի հետ մրցավեճում դաշտ էին դուրս եկել 11 անծանոթ, որոնք թիմ չէին։ Առաջին խաղակեսը մի քիչ հուսադրող էր, բայց երկրորդը կատարյալ աղետ էր։

Մեսսին չի կարող միայնակ հանդես գալ դարպասապահի, պաշտպանի, եզրային կիսապաշտպանի դիրքում, կատարել փոխանցումներ և գոլեր խփել։ Չգիտեմ, թե ինչու կազմում չէ Իկարդին, ով լավ ելույթ ունեցավ Ուրուգվայի հետ խաղում»,- ասել է Կեմպեսը։

Նախորդ հոդվածը‘Հայտնի են ԼՂՀ-ում ականի պայթյունից զոհված անձանց անունները ‘
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել Զիդանին’