‘Կեյլոր Նավասը կհեռանա «Ռեալից»’

748

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կհեռանա ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է Marca-ն։

Արքայական թիմում երաշխավորված առաջին համար կունենա բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Նավասի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Կոստառիկացի խաղացողը ցանկություն ունի մնալ «Ռեալում» եւ մրցակցել Կուրտուայի հետ, սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է բաժանվել նրանից։ Նավասի հեռանալուց հետո մադրիդյան թիմի երկրորդ դարպասապահը կլինի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Լուկա Զիդանը։

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ․ «Չելսի» — «Արսենալ» եզրափակիչի մրցավարները’