Կեյլոր Նավասը ՊՍԺ-ից կտեղափոխվի «Նապոլի»

253

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը կարիերան կշարունակի իտալական «Նապոլիում»։ Կողմերը հասել են համաձայնության, հաղորդում է իտալական La Repubblica-ն։ Հնարավոր է նաեւ մեկ տարվա վարձակալություն։

ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն հայտարարել էր, որ այս մրցաշրջանում հիմնական դարպասապահը կլինի իտալացի Ջանլուիջի Դոնարուման։

Անցած մրցաշրջանում Նավասը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 26 հանդիպման, բաց է թողել 24 գոլ։

Նավասի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՀռչակագիր. արժանապատվության տեքստը. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՌոբերտ Արզումանյանը գլխավորեց «Նոան»