‘Կենդանաբանական այգու տնօրենը խիստ նկատողություն է ստացել’

806

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում  կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ: 

Նախորդ հոդվածը‘Թե ինչպես էր «Բաղրամյան 26 սողոսկածը» 96-ին պատրաստվում կրակել ժողովրդի վրա’
Հաջորդ հոդվածը‘Իրանում ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդի դուստրերին’