‘Կենդանիներին Ֆրանսիայում ճանաչել են շնչավոր արարածներ’

955

Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որով կենդանիները ճանաչվել են շնչավոր արարածներ, որոնք ընդունակ են զգալ: Այս մասին հաղորդել է France-Presse գործակալությունը: Օրինագծի նախապատրաստումն ու ընդունումը խորհրդարանականներից մեկ տարուց ավելի ժամանակ է խլել:

Նշվում է, որ նախկին օրենքի համաձայն, որն ընդունվել է դեռևս 1804 թ. Նապոլեոն  I Բոնապարտի օրոք, կենդանիներն իրավաբանորեն հավասարեցվում էին անշունչ առարկաների հետ, որոնք կարող են սեփականություն հանդիսանալ:

Օրինագիծը նախաձեռնած պատգամավոր Ժան Գլավանին The Daily Telegraph-ին տեղեկացրել է, որ օրենքը չի տարածվի վայրի գազանների վրա:

Ֆրանսիայի քրեական օրենսգրքում հոդված կա, որը պատիժ է նախատեսում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ երկու տարվա ազատազրկում կամ տուգանք՝ 30 հազար եվրոյի չափով: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘FIDH-ն կոչ է անում հավասարակշռություն հաստատել խոսքի ազատության և ատելության խոսքի միջև’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացին Lego-ով վերականգնել է Պոմպեյը’